10 հետաքրքիր փաստեր դելֆինների մասին

800px-Bottlenose_Dolphin_KSC04pd0178

Ուզում եմ ձեզ ներկայացնել  10 հետաքրքիր փաստեր Դելֆինների մասին:Ինչու եմ ուզում ներկայացնել ձեզ դելֆինների մասին:Որովհետև նրանք աշխարհի ամենաբարի , ամենախելացի և ամենակարևորը ընկերասեր կենդանիներն են ինչը այսօր համարյա, թե չկա մարդկության մեջ: Դելֆիններ (լատ.՝ Delphinidae) — պատկանում են կաթնասունների դասի,  կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին  Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ: Իսկ հիմա հետաքրքիր փաստեր դելֆինների մասին:Գնացինք՝

1.Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց  նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ  ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:

chesapeake

2.Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ:  Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել  մինչև 32 կ/ժ արագություն:
dolphin1

3Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն . Հայտնի են  պատմություններ այն մասին, թե ինչպես են  դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց:Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում:
Dolphins-talk-language

4.Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը որոնցով իրենք իրար տարբերում են: Նույնիսկ յուրաքանչյուր դելֆին   ծննդյան օրվանից ստանում է իր անունը: Դրանք հաստատվեցին  փորձարկումների արդյունքում. ձայնագրված սուլիչ-ազդանշանով, կարևորելով անունը, լսելով անունը արձագանքում է նույն դելֆինը:
flo_winter1_091811_191508a_8col

5.Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները  շնչում ենք թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց  սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է : Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ  չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով   հասնում է 1,5-2 մետր:
9665497

6.Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի  առարկաները: Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս:
Dolphin_color

7,Դելֆինները շնչում են օդով:Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում,կետերը և դելֆիները օգտագործում են , որպեսզի արձակեն տարբեր ձայներ:Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:
dolphin_2867161b

8,Դելֆինները օգտագործում են էխոլոկացիոն ֆունկցիան, որոնց մեջ կան նույն սկզբունքները, ինչպես ռադարների մոտ, և դրանք  օգտագործվում են  սնունդ հայթհայթելու համար:
Dolphin-Cute-Best-Wallpaper-HD-2

9. Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:

dolphin-trainer
10. Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:
Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները:  Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում:

Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել  դրան: Համարվում է, որ  դելֆինների օրգանիզմն արտադրում  է հատուկ ցավազրկող (մորֆիինման):
342043

աղբյուրը՝
http://tfile.me/forum/viewtopic.php?t=528282
http://blognews.am/arm/news/83082/delfinneri-apshecucich-hatkutyunnery-photo.html

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s